Առաքում և Վճարում

BergamoHome.am կայքում պատվերները ընդունվում են էլեկտրոնային զամբյուղի միջոցով: Դրա համար պետք է սեղմել ընտրված ապրանքի կողքին գտնվող Գնել կոճակը և այն կավելացվի գնումների զամբյուղին:

Պատվերի պահին կայքում ներկայացված բոլոր ապրանքների գներն ու առկայությունը ենթակա են ճշգրտման: Տվյալ ապրանքների գները կարող եք ճշտել զանգի միջոցով, կամ տեղեկանալ պատվերը ձևակերպելուց հետո: Գնաճշտումն անվճար է:

Պատվերը ձևակերպելուց հետո մեր մենեջերը անմիջապես կզանգահարի Ձեզ նշված հեռախոսահամարով` պատվերի հաստատումը ստանալու նպատակով:

Պատվերը ձևակերպելիս խնդրում ենք լինել ուշադիր և ճշտգրիտ լռացնել բոլոր դաշտերը:

Կայքում վճարումն իրականացվում է երկու եղանակով:

Online վճարում

Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (http://arca.am/index.php) (Master, Visa, Arca) և iDram վճարային համակարգերի միջոցով։

Կանխիկ

Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով:

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում: Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը: Հավելում. Առաքիչին առաքման գումար հավելյալ չի վճարվում ինչպես ապրանքը վերցնելու, այնպես էլ այն չվերցնելու դեպքում

Դուք արդեն դիտել եք
Ֆիլտրել
Գտնվել է 5 
Հեռացնե՞լ ցանկը
Նախազգուշացում
Ընտրանու ցանկում ավելացնելու համար ձեզ հարկավոր է